1753 դիտում
15:54 27-03-2019
Լիտվայի դեմ իրականացված խորհրդային ագրեսիայի մեղադրանքով նախկին ԽՍՀՄ 2 պաշտոնյա հեռակա ազատազրկման են դատապարտել
Վիլնյուսի շրջանային դատարանը ԽՍՀՄ պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Յազովին հեռակա 10 տավա ազատազրկման է դատապարտել: Նա 1991 թվականի հունվարի 13-ի իրադարձությունների գործով մեղավոր է ճանաչվել ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ կատարված հանցագործությունների մեջ, հայտնում է [url=https://meduza.io/news/2019/03/27/sud-vilnyuse-zaochno-osudil-byvshego-ministra-oborony-sssr-dmitriya-yazova-na-10-let-tyurmy]meduza[/url]-ն:
Մեղադրող կողմի վարկածով՝ 1990 թվականի վերջին Յազովը հանձնարարել է պատրաստել Լիտվան ԽՍՀՄ կազմ վերադարձնելու ծրագիր և կազմել գրավելու ենթակա ռազմավարական օբյեկտների ցանկը: Նրա ծրագրի իրականացման հետևանքով 1991 թվականի հունվարին «Խորհրդային Միության կողմից Լիտվայում ագրեսիա է սկսվել և զինված հակամարտություն»:
Գործով հեռակա դատապարտվել է նաև ՊԱԿ նախկին սպա Միխայիլ Գոլովատովը՝ նա դատապարտվել է 12 տարվա բանտարկության: Լիտվայի դեմ «իրականացված խորհրդային ագրեսիայի» մեղադրանք է ներկայացվել ընդհանուր Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի 67 քաղաքացու: Դատարանի առջև են կանգնել ՌԴ միայն 2 քաղաքացի, մնացյալը՝ հեռակա:
Նմանատիպ նյութեր
13442 դիտում
15:19 05-01-2018
Վրացական դատարանը Սաակաշվիլիին հեռակա կարգով դատապարտել է 3 տարվա ազատազրկման
1273 դիտում
09:21 15-11-2023
Կիևի դատարանը ռուսաստանաբնակ հրապարակախոս Արմեն Գասպարյանին հեռակա կարգով 10 տարվա ազատազրկման է դատապարտել
5336 դիտում
20:28 01-09-2017
Հյուսիսային Կորեան հեռակա կարգով մահվան է դատապարտել 2 լրագրողի՝ քննադատական գրախոսությունների համար
Այս բաժնից
1054 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
826 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
907 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ