Ուկրաինայի նախագահի ընտրությունների նախօրեին հավատարմագրվել են 1500 միջազգային դիտորդ
Մարտի 31-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններին հետևելու նպատակով երկիր է ժամանել ավելի քան 1500 միջազգային դիտորդ, գրում է [url=https://www.unn.com.ua/ru/exclusive/1789807-v-ukrayinu-vzhe-pribuli-ponad-1-5-tis-inozemnikh-sposterigachiv-na-vibori-prezidenta]UNN [/url]գործակալությունը՝ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչ Օլեգ Սլովոդյանին հղումով:
«Վերջին մեկ օրվա ընթացքում 76 դիտորդ է ժամանել, այժմ Ուկրաինայում 40 երկրներից ավելի քան 1500 պաշտոնական դիտորդ է գտնվում»,- ասել է ներկայացուցիչը:
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընդհանուր առմամբ պաշտոնապես 2344 դիտորդ է գրանցվել 17 երկրից և 19 միջազգային կազմակերպությունից, այդ թվում՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակից, Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանցից, Եվրախորհրդարանից և այլն:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի նախագահական ընտրություններին ռուս դիտորդների մանսկացությունն արգելող օրենք էր ստորագրել: Նա վստահեցրել էր, որ ռուս դիտորդներն Ուկրաինայում չեն հայտնվի նույնիսկ ԵԱՀԿ միջազգային պատվիրակության կազմում: