1440 դիտում
13:45 01-04-2019
ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքներն ու տարրերը չէին կարող հստակեցվել ընդամենը մեկ հանդիպմամբ. Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի կարծիքով`Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած երեք սկզբունքների և վեց տարրերի պարզաբանման գործընթացը շարունակական է, և մեկ հանդիպումից այս մասով պետք չէ դարակազմիկ փոփոխություններ սպասել: «[url=https://armenpress.am/arm/news/969648.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` Ռուբինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ճեպազրույցների շրջանակներում:
«Սկզբունքների և տարրերի մեկնաբանությունների մասով պետք է հաշվի առնել, որ տարիներ շարունակ եղել են տարբեր մեկնաբանություններ, և պետք չէ ու տրամաբանական չէ ակնկալել, որ մի հանդիպման արդյունքում այդ մեկնաբանությունները հստակեցվելու են: Սա շարունակական գործընթաց է, սակայն շատ կարևոր է, որ այդ գործընթացը սկսվել է»,-նշեց պատգամավորը:
Ռուբինյանի կարծիքով, սակայն, Փաշինյան-Ալիև հանդիպմանը դա տրամաբանորեն պետք է քննարկված լինի։ Նրա խոսքով` նույնիսկ այդ դեպքում պետք չէ ակնկալել, որ մեկ հանդիպման շրջանակներում պետք է դարակազմիկ առաջընթաց եղած լինի այդ հարցում:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի հակամարտության կարգավորման առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակ է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը:
Վիեննայում անցկացված Փաշինյան-Ալիև հանդիպումն առաջինն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մինչ այդ կայացել է երեք ոչ պաշտոնական հանդիպում: 2018 թ. Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել: Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: 2019 թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկուկես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին:
Նմանատիպ նյութեր
11971 դիտում
10:14 24-08-2017
Արցախյան կարգավորման հիմնական սկզբունքներն ու ԵԱՀԿ ՄԽ նոր համանախագահը. «Ամերիկայի ձայն»
1733 դիտում
20:36 31-01-2019
«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է». Ռուբեն Ռուբինյան
1114 դիտում
14:08 31-10-2022
Կարո Փայլանի հետ քննարկեցինք Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը. Ռուբեն Ռուբինյան
Այս բաժնից
775 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
646 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
445 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը