1603 դիտում
13:14 11-04-2019
Հայաստանն ու Չինաստանն ավիացիոն հարաբերություններում իրականացնում են նոր կարգավորումներ
Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Չինաստանի միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:
Ըստ հիմնավորման, համաձայնագիրը համահունչ է ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրված «Բաց երկնքի» քաղաքականությանը և ուղղված է երկու երկրների միջև ավիացիոն հարաբերությունների պատշաճ կարգավորմանը:
Համաձայնագրում ազատականացված են ավիաընկերությունների նշանակման, նրանց կողմից առաջարկվող տարողության, սակագների, չվերթների հաճախականության, սպասարկվող երթուղիների դրույթները, ապահովված են ավիաընկերությունների միջև արդար և հավասար մրցակցության, վկայականների և լիցենզիաների ճանաչման, սպառողներից գանձումների, ինտերմոդալ փոխադրման, վերգետնյա սպասարկման վերաբերյալ հոդվածներ: Արդիականացված է ավիացիոն անվտանգության վերաբերյալ հոդվածը և սահմանված են պետությունների կողմից թռիչքային անվտանգության ապահովման պարտավորությունն ապահովող դրույթներ:
Համաձայնագրի hաստատումը կնպաստի երկու երկրների միջև օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորմանը, ոլորտի ազատականացմանը, ինչպես նաև կստեղծվեն ավիաընկերությունների համար նպաստավոր պայմաններ դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթուղիների սպասարկման համար:
Նմանատիպ նյութեր
1860 դիտում
16:06 11-04-2019
«Բաց երկնքի» քաղաքականություն՝ Հայաստանի և Չինաստանի ավիացիոն հարաբերություններում
Այս բաժնից
1456 դիտում
15:39 16-01-2025
Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը
988 դիտում
15:18 16-01-2025
Սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը