158433 դիտում
16:55 19-04-2019
Կրակոցներ Երևանում. վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել հայտնի «Դռռիկ Ալիկը». բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ըստ տեղեկությունների՝ կրակել են օդամղիչ ատրճանակից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAМSHYАN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հրազենային վնասվածքներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով և այս պահին նա գտնվում է վիրահատարանում։ Տեղի բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հրազենային վնասվածքներ է ստացել ազդրերի վերին երրորդական հատվածներում և Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա 40-ամյա Ալեքսան Ալեքսանյանն է, ով ավելի շատ հայտնի է «Դռռիկ Ալիկ» մականվամբ։
Այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարդան Ավագյանի և բաժնի պետի տեղակալներ, արդարադատության գնդապետ Վահե Լաչինյանի և արդարադատության փոխգնդապետ Նորայր Հարությունյանի գլխավորությամբ։
Ոստիկանները ու քննիչները պարզում են, թե որ հատվածից է Ա. Ալեքսանյանը տեղափոխվել հիվանդանոց և որտեղ է տեղի ունեցել հանցագործությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Ավանի գերեզմանների մոտ։
Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]***
17:30
Քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող թիվ 44 երթուղին սպասարկող դիսպետչերական կետի մոտ հայտնաբերել են ВАЗ 2121 մակնիշի 01 ՕՏ 444 համարանիշի ավտոմեքենան, որի վարորդի կողքի ուղևորի նստատեղին առկա են արնանման հետքեր:
Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենայով է վիրավորը տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողներն էլ հայտնաբերել են դեպքի վայրը, որը Ավանի գերեզմանների տարածքն է և դեպքի վայրում առկա են արնանման հետքեր:
Հիվանդանոցի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ Ա. Ալեքսանյանը վնասվածքներ է ստացել օդամղիչ ատրճանակից:
***
18:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոցից տեղեկացրել են, որ վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկներին հաջողվել է առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերել, սակայն մի քանի օր նա պետք է մնա բժիշկների հսկողության տակ:
[/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+