1997 դիտում
11:55 25-04-2019
Արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայողների գործունեության ապահովման նպատակով ԱԳՆ-ին 350 մլն դրամ հատկացվեց
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշմամբ Արտաքին գործերի նախարարությանը 347 մլն 522 հազար դրամ հատկացվեց` օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով:
«Երբ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով 2018 թ․ մայիսից ի վեր որդեգրած սկզբունքային քաղաքականության շրջանակներում արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ նշանակվում են կադրային դիվանագետներ ԱԳՆ համակարգից, սա ի հայտ բերեց, որոշ պահանջներ ֆինանսական որոշ վերահաշվարկների համար: Նախկինում արտերկրում մի շարք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում կատարվել են նշանակումներ, ովքեր ԱԳՆ համակարգից չէին։ Նրանցից մի մասը՝ մասնավորապես Վատիկանում, Ժնևում և Լոնդոնում ՀՀ դիվանագիտական, Լիոնում և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարները իրենց առաջարկությամբ հրաժարվել էին հասանելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամներին փոխհատուցման գումարներից և այլն: ՀՀ արտաքին գործերի նախարարության բյուջետային հայտում վերոնշյալ ծախսերը ներառված չեն եղել և այդ նպատակով բյուջեից գումարներ չեն հատկացվել։ Այժմ առաջացել է վերոնշյալ ծախսերի հատվածը ՀՀ պետական բյուջեից ապահովելու անհրաժեշտությունը: Կատարված հաշվարկների համաձայն այդ ծախսերը կազմում են 347,522.4 հազ. ՀՀ դրամ կամ 714 հազար ԱՄՆ դոլար»,- ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նմանատիպ նյութեր
883 դիտում
14:25 27-06-2024
Թալին համայնքին հատկացվեց 350 մլն դրամ գազամատակարարման աշխատանքների և խմելու ջրի ցանցերի նորոգման համար
2306 դիտում
13:51 13-05-2022
Լրացուցիչ 333.6 մլն դրամ հատկացվեց ԱԱԾ-ին՝ ներքին անվտանգությունն ուժեղացնելու նպատակով
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9139 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան