27188 դիտում
22:00 27-04-2019
Դմիտրի Նագիևը չի բացառել, որ «Голос. Дети» շոուի սկանդալային արդյունքները կարող են չեղարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանցի հաղորդավար Դմիտրի Նագիևը հայտարարել է, որ «Голос. Дети» երգի մրցույթի մասնակիցներից մեկի օգտին հնարավոր ճնշումների հարցը քննարկման փուլում է: «Առաջին ալիքը» հատուկ հետաքննություն կանցկացնի՝ հնարավոր ճնշումները ի հայտ բերելու ուղղությամբ, իսկ դերասանն ինքը գտնում է, որ հեռուստաընկերությունն ամեն ինչ արել է կանոնակարգի շրջանակներում:
Նա չի բացառել, որ եթե հանկարծ պարզվի, մրցույթի եզրափակիչ փուլի քվեարկության հետ կապված կեղծիքներ հայտնաբերվեն, ապա արդյունքները կչեղարկվեն:
Նշենք, որ Голос. Дети» հեռուստանախագծի 6-րդ եթերաշրջանում հաղթել է Միկելա Աբրամովան՝ հայտնի երգչուհի Ալսուի դուստրը: 10-ամյա աղջկա օգտին քվեարկել էին հանդիսատեսների ավելի քան 56%-ը, ինչը շատերի մոտ կասկած է հարուցել, որ քվեարկությունը սարքված է եղել:
Բացի այդ, ի սկզբանե Միկելայի օգտին հանդես էին եկել ռուսական շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչները, ինչը նույնպես կարող էր ազդել քվեարկության արդյունքների վրա:
Նշենք, որ մրցույթի եզրափակիչ արդյունքները չեղարկելու օգտին է արտահայտվել նաև հեռուստանախագծի մարզիչներից մեկը՝ երգիչ Վալերի Մելաձեն, ում թիմում էր երգում «փոքրիկ ղարաբաղցի» Միշան՝ Միխայիլ Գրիգորյանը, որը հաղթողի ֆավորիտներից էր համարվում և իր կատարումներով հասցրել էր հիացնել ռուսաստանյան հեռուստադիտողներին:
Ստորև կարող եք ունկնդրել հեռուստանախագծում Միկելա Աբրամովայի և Միխայիլ Գրիգորյանի երկուական կատարումները և ինքներդ որոշեք, թե ով էր արժանի հաղթողի կոչմանը: Կարող եք լսել նաև եզրափակիչ փուլ անցած ևս մեկ հայազգի կատարողի՝ Ռոբերտ Բագրատյանի երգը, որը նույնպես հիանալի էր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4965 դիտում
23:58 18-05-2019
Երժան Մաքսիմը գովազդային հոլովակում ծաղրել է «Голос.Дети» հեռուստաշոուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13451 դիտում
20:53 12-05-2019
Ալսուի ամուսինը պահանջել է գաղտնի պահել «Голос» մրցույթի ստուգման արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
481 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
496 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար