Ալլա Պուգաչովան և Սվետլանա Լոբոդան հանդիպել և մրցանակներ են հանձնել «Голос. Дети» սկանդալային մրցույթի պարտված երեխաներին. Ալսուի դուստրը բացակայել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Голос. Дети» ռուսական հեռուստանախագծի եզրափակչի շուրջ շարունակվում են բուռն քննարկումները: Հիշեցնենք, որ մրցույթի հաղթող էր ճանաչվել երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան, ինչը Ռուսաստանում զայրույթի աննախադեպ ալիք է [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/27/1123443/]բարձրացրել[/url], քանի որ շատերի կարծիքով՝ քվեարկության արդյունքները չեն արտացոլում իրական պատկերը և կեղծված են:
Եվ ահա այսօր Միկելա Աբրամովայի մարզիչը՝ երգչուհի Սվետլանա Լոբոդան և ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան յուօրինակ կերպով են արձագանքել այս սկանդալին և որոշել առանձին խրախուսել և քաջալերել եզրափակչի պարտված երեխաներին, այդ թվում՝ Ռոբերտ Գրիգորյանին:
Ռուսական էստրադայի աստղերը պատանի երգիչներին հրավիրել են Ռուբլյովկայի ռեստորաններից մեկը, որտեղ Միկելայի մրցակիցներին պարգևատրել են «Ալա ոսկե աստղ» անկախ մրցանակով՝ երեխաներին նվիրելով դիպլոմներ և ոսկյա շղթաներ:
«Գիտե՞ք, թե ինչքան դեռ պետք է կյանքում հաղթեք, պարտվեք, հաջողությունների և անհաջողությունների միջոց անցնեք: Ամեն անգամ դա փորձություն է», ասել է Ալլա Պուգաչովան:
Նշենք, որ Ալսուն մինչ այժմ որևէ կերպ չի արձագանքել իր դստեր անազնիվ հաղթանակի շուրջ աղմուկին: Եզրափակիչ քվեարկությունից հետո նա և Միկելան արգելափակել են իրենց սոցցանցերի էջերում մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը և հրաժարվում են լրագրողների հետ ցանկացած շփումից: