ԱՄՆ Սիեթլ քաղաքում վերամբարձ կռունկը վայր է ընկել. կա 4 զոհ
Ամերիկյան Սիեթլ քաղաքում Google ընկերության նոր կառուցվող շենքի մոտ վերամբարձ կռունկը վայր է ընկել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ միջադեպի հետևանքով կա 4 զոհ:
Վերամբարձ կռունկն ընկել է մոտակայքում գտնվող 6 մեքենաների վրա:
Հայտնի է, որ զոհերից 2-ը գտնվել են մեքենայում, մյուս 2-ը եղել են կռունկավարները, տուժել է 3 մարդ, այդ թվում՝ 4 ամսական երեխա:
Պարզվում են դեպքի մանրամասները: