1167 դիտում
16:59 29-04-2019
Ինդոնեզիայի նախագահը որոշել է մայրաքաղաքը տեղափոխել Ճավա կղզուց
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է հանրապետության մայրաքաղաքը Ջակարտայից մեկ այլ քաղաք տեղափոխելու իր մտադրության մասին: Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։
Նշվում է, որ նախագահը հայտարարությունն արել է ապրիլի 29-ին կառավարության խորհրդակցությանը իր ելույթի ժամանակ։
«Ջակարտան, հավանաբար, չի կարողանա միաժամանակ գլուխ հանել երկու կարևորագույն խնդրից՝ լինել ֆինանսական ու քաղաքական կենտրոն»,-ասել է Վիդոդոն։ Հավելել է, որ 3 պետություն դա արդեն արել են և իրենք ևս գլուխ կհանեն այդ խնդրից։
«Կոմպաս» նորությունների պորտալի փոխանցմամբ՝ կառավարությունն արդեն 3 վայր է ընտրել մայրաքաղաքը տեղափոխելու համար: Մասնավորապես, դա Կենտրոնական Կալիմանտանի նահանգի Պալանկարայա քաղաքն Է, Հարավային Կալամանտանի նահանգի Թանահ Բումբու օկրուգը, ինչպես նաև Արևելյան Կալիմանտանի նահանգի Փենաջամի շրջանը:
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան ներկա պահինլուրջ խնդիրների հետ է բախվում՝ կապված քաղաքային ենթակառուցվածքի անբավարար զարգացման հետ: Փողոցների խցանումներում ավտոմեքենավարները տարեկան անցկացնում են 22 օր, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Ասիայում: Բացի այդ, Ջակարտան 12-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհի առավել ծանրաբեռնված մեգապոլիսների վարկանիշում: Ջակարտան ունի հատուկ վարչական օկրուգի կարգավիճակ և երկրի առավել խիտ բնակեցված մեգապոլիսն Է, որը գտնվում է Ճավա կղզու հյուսիսարևմտյան ափին:
Նմանատիպ նյութեր
1786 դիտում
10:59 08-09-2024
Իրանի նախագահը ցանկանում է տեղափոխել մայրաքաղաքը
2236 դիտում
16:38 16-04-2016
Հռոմի պապը Լեսբոս կղզուց իր հետ 10 փախստականների է տանելու. աղբյուր
3451 դիտում
17:18 18-07-2017
Քննարկվել է Իրանի Քիշ կղզուց դեպի «Զվարթնոց» օդանավակայան կանոնավոր չվերթներ իրականացնելու հնարավորությունը
Այս բաժնից
625 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
952 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
778 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին