Իրանի նախագահի եղբորը դատապարտել են ազատազրկման
Իրանի նախագահ Հասան Ռոուհանի եղբայրը՝ Հուսեյն Ֆերեյդունը, որը ֆինանսական խարդախությունների մեղադրանքով ձերբակալվել էր 2017 թվականին, այսօր դատապարտվել է ազատազրկման:
Ֆերեյդունին կալանավորել էին 2017թ. հուլիսի 17-ին և նրա հետ կապված մի շարք գործեր էին հետաքննվում:
«Նա որոշ մեղադրանքներով դատական կարգով արդարացվել էր: Սակայն մեղադրանքի մյուս հատվածով դատապարտվել է ազատազրկման, սակայն քանի որ դատավճիռը դեռ վերջնական չէ, զերծ կմնամ մանրամասներից», հայտարարել է Իրանի պետական ծառայողների դատական խորհրդի ղեկավար Համիդ Ռեզա Հոսեյնին:
Հուսեյն Ֆերեյդունը 2015 թվականին եղել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Իսլամական Հանրապետության հատուկ ներկայացուցիչը: