1725 դիտում
10:05 08-05-2019
Օլիգարխիային ծառայողներին միավորում է ընդհանուր անցյալը և ներկան. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հրանտ Կովալենկո, Արտաշես Բեյբության, Արտակ Ղուկասյան՝ այս մարդկանց միավորում է ընդհանուր անցյալը: Նրանք նախկինում եղել են Պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան աշխատակիցներ և տարբեր պատճառաբանությամբ ազատվել են աշխատանքից: Նրանց միավորում է նաև ընդհանուր ներկան. նրանք սկսել են ծառայություններ մատուցել օլիգարխիային:
Արտակ Ղուկասյանը «Պարմա» խանութների ցանցի տնօրենն է, Ատաշես Բեյբությանը՝ ՍԱՍ սուպերմարկետների, իսկ Հրանտ Կովալենկոն՝ «Նաշ սադ» ընկերության: Թերևս ՊԵԿ-ում ձեռք բերած իրենց կապերն ու ինֆորմացիան օգտագործելու շնորհիվ այս մարդկանց հաջողվում է հասնել նրան, որ իրենց ղեկավարած ընկերությունները հարկային մուտքերի աճ չեն գրանցում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը