211652_close_icon
views-count1320 դիտում article-date 09:37 18-05-2019

Ամերիկյան օգնությամբ Արցախում մարդկային կյանքեր են փրկվում․ «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգների օգնությամբ Ղարաբաղում իրականացվող ականազերծման աշխատանքները մարդկային կյանքեր են փրկում, նշեցին ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում ականազերծմանը նվիրված միջոցառման մասնակիցները: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4922299.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Միջոցառմանը ներկայացված էին Բարաք Օբամայի հետ աշխատած հայտնի ամերիկահայ լուսանկարիչ Սքաութ Թուֆանքջանի Ղարաբաղում նկարահանված աշխատանքները, որոնց վրա պատկերված են ականների զոհերն ու տուժածները: «Որպես հպարտ ամերիկահայ, ինձ համար անհնար է այս նկարներում պատկերվածը տեսնելուց հետո ամբողջ եռանդով չլծվել այս շրջանի մարդկանց օգնության աշխատանքներին», - կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սփիրը նաեւ Կոնգրեսի ականազերծման խմբի համանախագահն է: ԱՄՆ-ի օրենսդիրների օգնությամբ եւ ամերիկյան պետբյուջեի ֆինանսավորմամբ է HALO Trust ընկերությունը տարիներ շարունակ իրականացնում Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ իրականացնում, խնդիր, որը տեղի բնակչության համար ավելի քան արդիական է, հիշեցնում է կոնգրեսականը. «Լեռնային Ղարաբաղում ականներից եւ այլ զենքերից մահացությունների թիվն աշխարհում ամենաբարձրերից է»: Շնորհակալություն հայտնելով ականազերծման աշխատանքներն իրականացնելու համար, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը հիշեցրեց, որ HALO Trust-ը Ղարաբաղում ավելի քան 12,000 ական եւ այլ վտանգավոր զինամթերք է վնասազերծել: «Մարդկային կյանքեր փրկող այս աշխատանքը չափազանց կարեւոր է: Կարեւոր է նաեւ Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը, որի հիմնական մասը ուղղվում է HALO Trust-ի աշխատանքներին»: HALO Trust ընկերության ներկայացուցիչ Ամասիա Զարգարյանի խոսքով, ականազերծման աշխատանքները բազմակողմանի դրական հետեւանքներ են ունենում տեղի բնակչության համար՝ փրկելով կյանքեր ու թույլ տալով զարգացնել գյուղատնտեսությունն ու կոմունիկացիաները. «Ղարաբաղում մարդասիրական ականազերծումը ամերիկյան օգնության շնորհիվ իրականացվող դրական փոփոխությունների գրեթե լավագույն օրինակն է»:

Նմանատիպ նյութեր