211652_close_icon
views-count717 դիտում article-date 14:11 20-05-2019

Զելենսկին արձակել է Գերագույն ռադան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Գերագույն ռադան արձակելու և երկրում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, հաղորդու է Tass գործակալությունը։ «Ես արձակում եմ ութերորդ գումարման Գերագույն ռադան»,-ասել է նա պաշտոնակալությունից հետո ուկրաինական ժողովրդին հղած ուղերձում: Վերջինս նաև կոչ է արել պատգամավորներին՝ լիազորությունների ավարտից 2 ամիս առաջ ընդունել մի շարք կարևոր օրենքներ, մասնավորապես, խորհրդանականականներին զրկել անձեռնմխելիությունից: «Խնդրում եմ՝ ընդունել պատգամավորական անձեռնմխելիության չեղարկման մասին օրենքը, ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության մասին օրենքը, բազմաչարչար ընտրական օրենսգիրքը»,-հայտարարել է Զելենսկին: Բացի այդ, նորընտիր նախագահը կոչ է արել պատգամավորներին՝ հեռացնել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարին, գլխավոր դատախազին ու պաշտպանության նախարարին: «Դրա համար դուք ունեք երկու ամիս: Արեք դա և մեդալներ տվեք ձեզ»,-ասել է Զելենսկին։

Նմանատիպ նյութեր