211652_close_icon
views-count1258 դիտում article-date 22:28 21-05-2019

ՀՀ դեսպանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի՝ Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Էլենի Ստամատակիին

Մայիսի 21-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն ընդունեց Հունաստանի խորհրդարանի՝ Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Էլենի Ստամատակիին (Eleni Stamataki): Ողջունելով հյուրին՝ դեսպան Չարչօղլյանը կարևորեց Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև համագործակցության բարձր մակարդակը՝ ընդգծելով օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի ակտիվ գործունեության կարևորությունը՝ որպես երկկողմ համագործակցության կարևոր բաղադրիչ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էլենի Ստամատակին, իր հերթին անդրադարձավ երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված սերտ համագործակցությանը և կարևորեց դրա հետագա ամրապնդման ու խորացման անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկեցին հայ-հունական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի վերաբերյալ: Դեսպան Չարչօղլյանը զրուցակցին մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները: Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների փոխաջակցության և երկու խորհրդարանների բարեկամության խմբերի համագործակցության ընդլայնման հեռանկարին:

Նմանատիպ նյութեր