211652_close_icon
views-count1565 դիտում article-date 19:08 22-05-2019

Գումարվել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մայիսի 22-ին արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ խորհուրդը: Քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետից շուտ «ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին» ԱԺ պատգամավորների նախաձեռնությանը համաձայնություն տալու վերաբերյալ հարցը: 10 դեմ եւ 5 կողմ ձայների հարաբերակցությամբ` Խորհուրդը համաձայնություն չի տվել մայիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու պատգամավորների նախաձեռնությանը:

Նմանատիպ նյութեր