Դոնալդ Թրամփը պետական այցով ժամանել է Ճապոնիա
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 25-ին քառօրյա պետական այցով ժամանել է Ճապոնիա: Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։
ԱԱՄՆ-ի նախագահին ուղեկցում է նրա կինը՝ Մելանյա Թրամփը:
Թրամփը հանդիպումներ է ունենալու Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի, վարչապետ Սինձո Աբեի հետ, ինչից հետո այցելելու է ամերիկյան ռազմաբազա:
Նարուհիտոյի կողմից Ճապոնիայի կայսերական գահը ստանձնելուց հետո Թրամփը կդառնա առաջին պաշտոնական հյուրը: