Վլադիվոստոկում դպրոցականները ավարտական երեկույթին Playboy-ի զգեստներով են զվարճացել. դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վլադիվոստոկի էսթետիկ առարկաների խորացված ուսուցումով դպրոցը խոշոր սկանդալի կենտրոնում է հայտնվել դպրոցականների ավարտական ֆոտոսեսիայից հետո: Հատկապես մեծ աղմուկ են հանել կիսամերկ դպրոցականների մասնակցությամբ լուսանկարներն ու տեսանյութերը, որտեղ պատանի տղաները Playboy-ի հայտնի նապաստակի հագուստով են եղել, իսկ աղջիկները՝ ոստիկանական համազգեստով:
Դպրոցականների ծնողներին տուգանելու են, իսկ դպրոցի տնօրենը աշխատանքից ազատվելու դիմում է գրել:
Սոցցանցերում տեղի ունեցածը արդեն որակել են «ԲԴՍՄ ոճով վերջին զանգ»: