Չինաստանում ցուցադրել են 600կմ/ժ արագությամբ ընթացող գնացքը
Չինական CRRC ընկերությունը ներկայացրել է մագնիսական բարձիկով նոր գնացքի նախատիպը, որը 600 կմ/ժ արագություն կունենա:
Արագության ցուցանիշը ամենաբարձրն է նմանատիպ գնացքների շրջանակում: Մոտ ժամանակում նախատեսվում են գնացքի փորձարկումները, իսկ երթևեկության մեկնարկը նման գնացքով նախատեսված է 2021 թ.-ին: