Ուկրաինայի նոր նախագահը այց է կատարել հակամարտության առաջնային գիծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուկրաինայի պաշտոնում Վոլոդիմիր Զելենսկին կատարել է իր առաջին ճամփորդությունը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4935802.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Զելենսկին, որը նաեւ երկրի գլխավոր հրամանատարն է, այց է կատարել Ռուսաստանի հետ իր երկրի արեւելյան սահմաններ, հակամարտության առաջնային գիծ:
Ապրիլ ամսին Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրված Զելենսկին այստեղ է ժամանել, ինչպես նրա մամլո ծառայությունն է հաղորդում, երկրի ռազմական դիրքերին մոտից ծանոթանալու նպատակով:
Մայիսի 20-ին պաշտոնը ստանձնած Զելենսկին, որն ընտրություններում ջախջախիչ հաղթանակ էր տարել ընդդեմ Պորոշենկոյի, հայտարարել է, թե Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու գործն իր առաջնային խնդիրներից է համարում: Նա ասել է նաեւ, թե պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի իր պաշտոնակից Պուտինին, այդ նպատակին հասնելու համար:
Կրեմլը շարունակ հերքում է այն մեղադրանքները, որոնց համաձայն Ռուսաստանը հրահրում է հակամարտության սրում, չնայած այն հանգամանքին, որ արդեն վեցերորդ տարին շարունակվող պատերազմի ընթացքում այն գաղտնաբար աջակցել է արեւելյան Ուկրաինայի անջատողական ուժերին, նրանց տրամադրել ֆինանսական միջոցներ, ռազմական տեխնիկա ու սարքավորումներ, ինչպես նաեւ զինյալներ: