Բեռլինում հայտնաբերված 2-րդ աշխարհամարտի տարիներից մնացած ավիառումբի պատճառով մի քանի հազար մարդ է տարհանվել
Բեռլինի թաղամասերից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ հայտնաբերվել է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած 100-կիլոգրամանոց ամերիկյան ավիառումբ։ Այդ մասին հայտնում է RBC կայքը։
Ռումբը հայտնաբերվել է քաղաքի հենց կենտրոնում՝ Ալեքսանդրպլաց հրապարակի մոտ։ Անմիջապես իրականացվել է մոտ 3000 բնակիչների տարհանում։ Իսկ ոստիկանները 300 մետր շառավղով փակել են տարածքը։
Մարդկանց տարհանումից հետո՝ սկսվել է վիառումբի վնասազերծման աշխատանքը։