Դյուսելդորֆում 2-րդ աշխարհամարտի տարիների ռումբ է հայտնաբերվել. հազարավոր բնակիչներ տարհանվել են
Դյուսելդորֆ քաղաքի շինհրապարակներից մեկում այսօր 2-րդ աշխարհամարտի տարիների ռումբ է հայտնաբերվել: Անվտանգության նկատառումներով 8.000 մարդ տարհանվել է:
Ինչպես հայտնում է [url=http://www.dw.com/en/thousands-evacuate-d%C3%BCsseldorf-after-discovery-of-wwii-bomb/a-37863748]DW.com[/url]-ը, հայտնաբերվածը քիմիական և մեխանիկական պայթուցիչով համակցված ռումբ է, որն օրինապահ մարմինների գնահատմամբ՝ բավականին մեծ վտանգ է ներկայացնում: Չի բացառվում, որ այն չկարողանան դուրս բերել կամ վնասազերծել և ստիպված պայթեցնեն տեղում:
Գերմանիայի ոստիկանությունը ռումբի հայտնաբերման տարածքում 1 կմ շառավղով ցանկապատ է տեղակայել: Դադարեցվել է մեքենաների երթևեկությունը: Փակվել են նաև Դյուսելդորֆի օդանավակայան տանող ուղիղ ճանապարհները: