211652_close_icon
views-count3472 դիտում article-date 14:45 16-06-2019

Եթե ինձ ընտրեն ՔՊ վարչության նախագահ, հակված եմ ինքնաբացարկ հայտնել. Արարատ Միրզոյան. Tert.am

Արարատ Միրզոյան Եթե ինձ ընտրեն վարչության նախագահ, հակված եմ ինքնաբացարկ հայտնել: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: [url=https://www.tert.am/am/news/2019/06/16/ararat-mirzoyan/3026507] Tert.am[/url]-ի հարցին, թե ՔՊ վարչության ներկայիս նախագահ Սասուն Միքայլեյանի հետ կապված որևէ հարց քննակվել է կուսակցությունում, քանի որ Կոտայքի մարզպետի խոսքով՝ Աբովյանի ընտրություններում Միքայելանը ՔՊ թեկնածուին չի աջակցել, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում»: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությանը չներկայանալու փաստին, ԱԺ նախագահը նշեց. «Մեծ հույս ունեմ, որ պարոն Ծառուկյանը, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք կստանան ծանուցագիր, կներկայանան այն վայր, որը նշված կլինի ծանուցագրում: Բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են՝ այդ թվում նաև ես և պարոն Ծառուկյանը: Լավ չի արել, բայց հուսով եմ, որ կգնա»: Գագիկ Ծառուկյանը վիրավորական էր որակել իրեն ՔԿ հարցաքննության կանչելը: Մեկնաբանելով ԲՀԿ ղեկավարի այս հայատարարությունը, Արարատ Միրզոյանն ասաց. «Ես համաձայն չեմ իր դիրքորոշման հետ և հույս ունեմ պարոն Ծառուկյանը կվարանայի իր մոտեցումը»: Բարձրագույն դատական խորհուրդի անդամների հրաժարականները ԱԺ նախագահը պայմանավորում է հանրային պահանջով: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/16/ararat-mirzoyan/3026507]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր