ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում ավարտական երեկոյի ժամանակ կրակոցներ են հնչել. կա զոհ և վիրավորներ
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով առնվազն 1 մարդ է զոհվել, կա 7 տուժած։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։
NBC հեռուստաալիքի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել ավարտական երեկոյի ժամանակ, որտեղ մոտ 60 մարդ կար։
Տուժածների մեջ 4 անչափահաս կա։ Ոստիկանությունը որոնում է կասկածյալին։
Մանրամասներ տեղի ունեցածի մասին չի հաղորդվում։