Կանադայի վարչապետը պատահաբար հայտնվել է շրջանավարտների ավարտական երեկոյի լուսանկարում
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պատահաբար հայտնվել է կանադացի շրջանավարտների ավարտական երեկոյի լուսանկարում: Այդ մասին հայտնում է The independent-ը:
Վանկուվերում երեկոյան հանդերձանքով շրջանավարտները «Սթենլի» այգու տարածքում պատրաստվել են խնջույքից առաջ լուսանկարվել:Նրանք նկատել են իրենց կողքով վազող վարչապետին:Նա մարզվելիս է եղել և հանդիպելով շրջանավարտներին` կանգ է առել լուսանկարվելու համար:
Լուսանկարը սոցցանցում հրապարակել է վարչապետի պաշտոնական լուսանկարիչ Ադամ Սկոտին` «Ավարտական շրջան Վանկուվերում» կից գրությամբ: