1191 դիտում
13:37 17-06-2019
Արթուր Ջավադյանը կմասնակցի Դուբրովնիկի 25-րդ միջազգային տնտեսական կոնֆերանսին
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Դուբրովնիկ, որտեղ հունիսի 17-18-ը մասնակցելու է Դուբրովնիկի 25-րդ միջազգային տնտեսական կոնֆերանսի աշխատանքներին` տարածաշրջանի կենտրոնական/ազգային բանկերի, միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարների, ինչպես նաև առաջատար համալսարանների և գիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, կոնֆերանսում քննարկվելու են համաշխարհային առևտրին, գլոբալացմանը, եվրոպական ու գլոբալ բանկինգի ապագային, դրամավարկային քաղաքականությանը, կենտրոնական բանկերի ինստիտուցիոնալ զարգացմանը վերաբերող հարցեր:
ԿԲ նախագահը նախագահելու է կոնֆերանսի պլենար նիստերից մեկը, որը նվիրված է Կենտրոնական բանկերի անկախության խնդիրներին:
Նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ:
Նմանատիպ նյութեր
796 դիտում
13:39 07-07-2023
Հուլիսի 7-8-ն Արարատ Միրզոյանը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին
826 դիտում
20:02 28-06-2024
Միրզոյանը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին
1822 դիտում
13:09 15-02-2018
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը Ամստերդամում կմասնակցի ԱՄՀ եւ ՀԲ ենթախմբի երկրների համաժողովին
Այս բաժնից
799 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
724 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
934 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել