Մշակութային միջոցառումները ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ վարչապետի՝ քրեակատարողական հիմնարկներում մշակութային միջոցառումներ անցկացնելու հանձնարարականի համաձայն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում է ամբողջականացվել ազատազրկված անձանց ազատ ժամանակի նպատակային զբաղվածությունն ու վերասոցիալականացումն ապահովող միջոցառումների շարքը:
Նմանատիպ միջոցառում դեռևս հունիսի 17-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում կազմակերպել էր Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի անձնակազմը. ազատազրկված կանանց համար այդ օրը ցուցադրվեց Նարինե Թուխիկյանի հեղինակած «Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ եմ» փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է Հովհաննես Թումանյանի մեծ ընտանիքի անավարտ պատմության, որդիների դաժան ճակատագրի, ինչպես նաև հանճարի կյանքի, պայքարի մասին: Ցուցադրությունից հետո ներկաները քննարկել են ֆիլմը, հայտնել իրենց գոհունակությունն ու շնորհակալական խոսքերը կազմակերպիչներին:
Վերջիններս իրենց հերթին «Աբովյան» ՔԿՀ-ի գրադարանին են նվիրել Թումանյանի զավակների մասին պատմող գրքերից:
Հունիսի 21-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում ՀՀ մշակույթի նախարարության «Արամ Խաչատրյան տուն- թանգարան» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և հիմնարկի վարչակազմի օժանդակությամբ կազմակերպվեց «Գայանե» բալետի ցուցադրումը, որին ներկա է եղել շուրջ 30 ազատազրկված անձ: Ֆիլմի դիտումն անցել է բավական մեծ ոգևորությամբ: Ավարտին, շնորհակալական խոսքից բացի, ներկաները հայտնել են իրենց ցանկությունը նմանատիպ ցուցադրումները հնարավորինս հաճախակի կազմակերպելու մասին:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]