Երևանում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինին առաջինը օգնության են հասել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի աշխատակիցները, քաղաքացիներն ու այդ պահին դեպքի վայրում գտնվող երիտասարդ բժիշկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Opel մակնիշի 35 TM 543 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտաս պողոտայում՝ Երևան Սիթիի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 50-55 տարեկան կին հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել վրաերթի հարևանությամբ գործող «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի Արմավիրի մասնաճյուղի աշխատակցիներն ու քաղաքացիները:
Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, իսկ մինչ այդ դեպքի վայրում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի աշխատակիցների հետ վիավորին առաջին օգնությունն էր ցուցաբերում այդ պահին նշված վայրում գտնվող մի երիտասարդ տղա:
Դեպքի վայր ժամանած շտապօգնությունը վիրավորին տեղափոխեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վրաերթի մասին վարորդը տեղեկացրել է նաև Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ օրվա պատասխանատոււ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր պետք է ժամաներ հերթապահ հետաքննիչը:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի