2627 դիտում
13:38 27-06-2019
Արտոնությունների արդյունքում ներդրումներն աճել են 7, աշխատատեղերը՝ 4 անգամ. վարչապետ
Կառավարությունն այսօրվա նիստում Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու հնարավորություն տվեց 3 ընկերության:
Ներդրումային միջավայրին աջակցելու այս գործիքին անդրադառնալով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը ներդրումները խրախուսելու առնչությամբ ունի այս միակ գործիքը, երբ ավելացրած արժեքի հարկի վճարումը 3 տարով հետաձգում է կամ ազատում են մաքսատուրքից:
«Այս գործիքների կիրառման արդյունքում համեմատենք՝ ինչ ունենք անցած տարվա 5 ամիսների ընթացքում և այս տարվա 5 ամիսների ընթացքում: 2018 թվականի 5 ամիսների ընթացքում այս գործիքակազմով 11 ծրագիր է հաստավել՝ 35,2 միլիոն դոլար ներդրումով կամ ներդրումների խոստումով, ինչի արդյունքում բացվել է 502 աշխատատեղ: Այս տարվա 5 ամիսների ընթացքում ունենք 25 ներդրումային ծրագիր՝ 254 միլիոն դոլարի ներդրման խոստումով և 2379 աշխատեղով»,- ասաց նա և նշեց, որ ստացվում է, որ ներդրումները աճում են 7 անգամ, աշխատեղերը՝ 4 անգամ:
Վարչապետ նշեց նաև, որ վերլուծել են, թե ինչպես են իրականացվում այս ներդրումները և պարզել են, որ մարդիկ ճշգրիտ կատարում են իրենց պարտավորությունները և չարամտության ոչ մի դեպք չեն արձանագրել: Նա օրինակ բերեց «Ադամյան» հեռուստացույցների արտադրության ընկերությանը և նշեց, որ ՀՀ քաղաքացիները խանութներից կարող են գնել հայկական արտադրության Ադամյան հեռուստացույցներից: Նա նկատեց, որ կան քննադատություններ, թե հեռուստացույցի կոմպոնենտները բերվում են և այստեղ են հավաքվում, բայց դա բնական համարեց և նշեց, որ զարգացումը միանգամից չի լինելու և սկզբում պետք է այդ քայլը լինի:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հավելեց, որ սա միակ հասցեական արտոնության կիրառությունն է, որի ստացված արդյունքը չափվում է: «Պետք է հաշվի առնենք այդ արտոնությունների վերաիմաստավորումը և մտածենք հասցեական գործիքներ ունենալու մասին»,-ասա նա: Վարչապետը համաձայնեց և նշեց, որ մեր թիրախը պետք է լինի արդյունաբերությունը:
Այսպիսով՝ նախագծերից մեկով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրվեց «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելուն: Ըստ հիմնավորման՝ «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են նոր պտղատու այգիներ հիմնելու համար: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
Մյուս նախագծով Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու հնարավորություն տրվեց «ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: «ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են խաղողի և մրգային գինիների, կոնյակի և մրգային օղիների արտադրության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
Եվ Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՔԱՆԱՔԵՌԻ ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը ևս բավարարվեց: «ՔԱՆԱՔԵՌԻ ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
Ընդհանուր առմամբ՝ 3 ընկերությունները նախատեսում են 1 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրումներ:
Նմանատիպ նյութեր
1187 դիտում
15:15 02-11-2021
Մասնավոր ներդրումներն աճել են. նախարարն ընդունում է՝ ոլորտում դեռևս խնդիրներ կան
15687 դիտում
10:42 01-06-2018
Հայաստանում առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումներն ավելացել են. «Ժողովուրդ»
2224 դիտում
10:26 08-06-2019
Ուղղակի ներդրումները նվազել են, ռուսական ներդրումներն ավելացել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
553 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
994 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
865 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը