42683 դիտում
22:11 27-06-2019
Առեղծվածային դեպք Երևանում. «Կալիֆորնիա» հյուրանոցից ձախ ձեռքի նախաբազկի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 49–ամյա տղամարդ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 26-ին, Երևանում տեղի ունեցած առեղծվածային դեպքի փաստով:
Ժամը 18:00-ի սահմաններում Արմենիա բժշկակսն կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ձեռքի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության 24-րդ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 49-ամյա Արթուր Շ.-ն է, ով, ըստ բժիշկների տեղեկանքի, ի վիճակի չէ բացատրություն տալու:
Ոստիկանները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Բեկնազարյան փողոցում գտնվող «Կալիֆորնիա» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկից:
Ոստիկանությունը պարզում է՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե այլ դեպք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: