1132 դիտում
13:13 28-06-2019
ԵՄ-ը նախազգուշացնում է. ԱՄՆ եւ Չինաստանի առեւտրային տարաձայնությունները վնասում են գլոբալ տնտեսությանը
Եվրամիության ղեկավարները նախազգուշացնում են, որ առևտրային տարաձայնությունները ԱՄՆ-ի և Չինաստանի միջև վնասում են գլոբալ տնտեսությանը, տեղեկացնում է [url=https://www.reuters.com/]Reuters[/url]-ը։
«Մեծ քսանյակի» ղեկավարները Օսակայում գագաթաժողովն անցկացնում են անհնագիստ աշխարհում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի և Իրանի միջուկային պարտավորությունների շուրջ լարվածության պատճառով, որոնք սպառնում են մթագնել այլ հարցերի վերաբերյալ բանակցությունները, ինչպիսին են կլիման և թվային տնտեսությունը։
Բոլորն անհամբեր սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպմանը, որից հետո պարզ կդառնա՝ արդյոք ԱՄՆ-ը լրացուցիչ տուրքեր կմտցնի չինական ապրանքների ներմուծման վրա։
«Չինաստանի և ԱՄՆ առևտրային հարաբերությունները բարդ են, դրանք նպաստում են համաշխարհային տնտեսության դանդաղմանը»,- մամուլի ասուլիսում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը։ «Մեր բանակցություններում ինչպես ԱՄՆ, այնպես էլ Չինաստանի իշխանությունների հետ ես ուշադրություն եմ հրավիրել այն վնասակար ազդեցության վրա, որն առաջ է բերում այդ վիճելի հարցը»։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը սերտորեն համագործակցում է Չինաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների հետ, որպեսզի բարեփոխվի Առևտրի համաշխարհային կազմակերպությունը և ստեղծվեն հավասար խաղի պայմաններ։
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մտահոգություն է հայտնել այն առիթով, որ Իրանը խախտում է միջուկային պարտավորությունները, նա ասել է, որ Եվրամիությունը կշարունակի հետևել դրան։ «Մենք համառորեն կոչ ենք անում Իրանին շարունակել կատարել բոլոր պարտավորությունները միջուկային գործարքի գծով, և մենք լրջորեն ենք վերաբերվում նրա կողմից պարտավորությունների ցանկացած խախտմանը»,- ասել է Տուսկը։
Նմանատիպ նյութեր
1093 դիտում
19:45 09-11-2024
Եվրամիությունում հայտնել են, որ առեւտրային պատերազմ չեն ցանկանում Չինաստանի հետ
1761 դիտում
17:15 29-12-2014
Ադրիատիկ ծովում առեւտրային նավեր են բախվել
38694 դիտում
23:06 04-10-2020
Սաուդյան Արաբիայի Առեւտրային պալատի ղեկավարը կոչ է արել բոյկոտել «թուրքական ամեն ինչ». News.am
Այս բաժնից
724 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում
868 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
712 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում