17113 դիտում
23:47 06-07-2019
Սերգեյ Ղահրամանյան. Ի՞նչ պետք է անեն իշխանությունները, բացի՝ ցավակցություն հայտնելուց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արարատի մարզում ողբերգական [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/06/1129303/]դեպք[/url] է տեղի ունեցել:
Ինչպիսի արձագանք պետք է լիներ ղեկավարության կողմից և ինչպիսինն է այն՝
Իշխանության մաս կազմողները մեկը մյուսին հերթ չտալով միայն ցավակցություներ են հայտնում զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում վիրավորներին, իսկ ինչպիսին պետք է լիներ իրականում՝
-լիարժեք նոր և ամենաբարձր մակարդակի կառույցի ստեղծում, որը ամբողջ ՀՀ-ում կկառուցի նոր երթևեկություն ամբողջ ՀՀ-ում, ում որոշումը կլինի Սահմանադրության նման բարձր և պարտադիր, թե չէ ամեն մի մարզ ու գյուղ իրա սեփական օրենքներն ունեն
-ֆինանսական և օրենսդրական լուրջ ռեսուրսների տրամադրում ուժային կառույցներին,
-բալային համակարգի 24 ժամյա ընթացակարգով ԱԺ-ում անցկացում,
-երթևեկության վերահսկողական նոր և ժամանակակից ներդրում, մի ամսվա ընթացքում
-ոստիկանության կողմից 0 հանդուրժողականություն նվազագույն խախտումներին՝ նորից եմ կրկնում նոր ռեսուրսերի ավելացման հետ միաժամանակ, ներկա ռեսուրսներով այսքան է իրականությունը
-տրանսպորտային համակարգի մանրազնին ուսումնասիրություն և բարեփոխումներ 1-2 ամիսների ընթացքում
-լուրջ մեխանիզմեր մշակել, որպեսզի ՀՀ ներկրվի էժան վառելիք՝ բենզին, դիզել ԿԱՄ ամենաբարձր մակարդակի բերվի գազաբալոնային համակարգի հետ առնչվող ցանկացած գործողություն և վերահսկողությունը հատկապես հանրային տրանսպորտի նկատմամբ:
Ուշ թե շուտ կլինի նման մի կառույց, բայց էլի թղթի վրա ու իրական գործերը թողած ցավակցություններ հայտնելով են զբաղվելու, ամենամտահոգները այնտեղ ներգրաված չեն լինելու, լինելուց էլ ասելու են- էսքան ռեսուրս ա դե արեք, տեսնենք ոնց եք անելու:
էսքանը մի 2 ամսվա գործ ա... բայց դե կենացներից շատ առաջ չենք կարող գնալ:
Իմիջիայլոց մարդկանց կյանքեր փրկել թանկ գործ է, բայց ամեն տարի մարդկային կյանքեր կորցնելով պետությունը կորցնում է միլիոնավոր դոլարներ՝ դրանք այն ամենն են ինչը կլինեին այդ մարդկանց կենդանության օրոք որպես հարկեր և տուրքեր»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/06/1129303/]SHAMSHYAN.com[/url]-ը, այսօր դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի 2304 Լ համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/06/1129303/]հայտնել էր [/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են այս պահի դրությամբ 6 մոխրացած դի։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 290+
290+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7729 դիտում
18:15 07-12-2018
«Տեսեք՝ ոնց եմ վրիցս գցում… ու տենց տակը ստորագրել ա». Սերգեյ Ղահրամանյան
9421 դիտում
22:15 24-03-2019
Տպագրիչների խաչմերուկում տեղադրված է նոր տեսանկարահանող սարք. Սերգեյ Ղահրամանյան
1597 դիտում
14:37 22-06-2019
ՃՏՊ-ներից զոհերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 8-ով. Սերգեյ Ղահրամանյան. Tert.am