Ավտովթար Կոտայքի մարզում. Ford-ը բախվել է կայանված Renault-ին. վերջինը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Արսեն Պողոսյանը իր վարած Ford Transit մակնիշի 23 CO 001 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան-Երևան ավտոճանապարհի Պտղնի գյուղի վարչական տարածքում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Արամայիս Միրզոյանին պատկանող Renault մակնիշի 34 ԼF 495 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ Renault-ն կողաշրջվել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արթուր Մանվելյանի