1710 դիտում
13:12 18-07-2019
Վառելափայտին այլընտրանքի արտադրության հարցում կառավարությունը «փրոջեքթ-մենեջերի» դեր կկատարի
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց վառելափայտին այլընտրանքային վառելիքի արտադրությունը և նշեց, որ ունենք վառելափայտի խնդիր:
«Մենք նախորդ տարվանից քննարկում ենք վառելափայտին այլընտրանքային վառելիքի արտադրության հարցը, խոսքը վերաբերում է պելետներին ու բրիկետներին»,- ասաց վարչապետը, հաելելով, որ Շրջակա միջավայրի նախարարությունն այս հարցում «փրոջեքթ-մենեջերի» դերակատարում կվերցնի, որ արտադրությունը կարողանան Հայաստանում զարգացնել:
«Ես ուզում եմ ասել, որ երբ մենք խոսում ենք բրիկետ-պելետների մասին, հանկարծ խոսքը չգնա, որ մենք, այսպես ասած, երրորդ երկրների հատուկ արտադրության ինչ-որ ճյուղ ենք ուզում զարգացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ Իտալիայում բազմաթիվ բնակարաններ ջեռուցվում են պելետների միջոցով:
Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ խոսել են նաև այլընտրանքային էներգետիկայի զարգացման ճյուղի վերաբերյալ, երբ, օրինակ, ջրերի տաքացման այլընտրանքային միջոցներ կան:
Ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց, որ սա Հայաստանում դինամիկ զարգացող ուղղություններից մեկն է: «Արևային էներգիայի օգտագործումը, որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր, խիստ տարածում է գտնում մեր գյուղերում»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
4156 դիտում
10:54 27-09-2017
Խնդիրը «Այլընտրանքի» «ռուսամետությունը» չէ, այլ ամերիկացիներին հակադրվելը. «Առավոտ»
9437 դիտում
22:01 01-02-2020
Ինչո՞ւ չեղարկվեց Ջամալայի համերգը Երևանում. «Դրիմ փրոջեքթ»-ը պարզաբանում է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1030 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր