4495 դիտում
15:37 29-07-2019
Պայմանագրային զինծառայող Վլադիմիր Օսիպյանի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ խոսնակ
ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող կրտսեր սերժանտ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Նախօրեին նա վիրավորվել է հակառակորդի կրակից»,- գրել է Հովհաննիսյանը:
Հուլիսի 28-ին Վլադիմիր Հայկազի Օսիպյանը ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Նոյեմբերյանի ԲԿ, որտեղից էլ՝ Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ:
Նմանատիպ նյութեր
21588 դիտում
21:14 03-02-2020
Արցախի զորամասերից մեկում զինծառայողը պատահաբար իր ոտքին է կրակել, կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ
17302 դիտում
18:11 19-06-2017
Արցախից Երևան է տեղափոխվել ևս մեկ վիրավոր զինծառայող. նրա կյանքին վտանգ է սպառնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Այս բաժնից
475 դիտում
16:27 05-11-2024
Գույքահարկն ու «կարմիր գծերը» թանկացրել են. թող այդ փողն ուղղեն տրանսպորտին եւ չթանկացնեն. Մարության
481 դիտում
16:10 05-11-2024
Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Պուտին