39475 դիտում
21:57 10-08-2019
Էդգար Առաքելյան. Ահազանգեր եմ ստանում, որ խանութները համատարած հրաժարվում են «թղթով» ապրանք ընդունելուց
ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր առավոտյան 7 տարբեր վաճառքի կետ եմ մտել երևանյան փոքրիկ թաղամասերից մեկում։ Նրանցից միայն երկուսն են իրանց կամքով, առանց իմ պահանջի հդմ տպել։
Մի երկուսից զոռով եմ ուզել, մյուսներին էլ արդեն նյարդերս չեն հերիքել, մոտ կես րոպե անհույս սպասելուց հետո թողել դուրս եմ եկել՝ հընթացս պահանջռլով, որ այնուամենայնիվ տպեն։
Սա նշանակում է, որ տուգանվելու, դրա հետևանքով փակվելու վախ բացարձակ չունեն, այսինքն՝ նրանց հարկային տեսուչներ չեն այցելում կամ այցելելու դեպքում կարողանում են նախկինի պես «բարիշել»։
Նաև տարբեր դիստրիբուցիոն ընկերությունների ներկայացուցիչներից ահազանգեր եմ ստանում, որ խանութները համատարած հրաժարվում են «թղթով» ապրանք ընդունելուց՝ ըստ երևույթին այդ կերպ նպաստելով իրենց ստվերային գործունեությանը։
Ասածս ի՞նչ է։ Ավել հավաքված փողը, որով մեր կառավարությունը հպարտանում է, միայն մի մասն է այն միջոցների, որոնք հնարավոր է հավաքագրել ՊԵԿ-ի ճիշտ վարչարարության դեպքում։ Բազում ծրագրեր սպասում են կյանքի կոչմանը և հետաձգվում են ֆինանսների պակասի պատճառով։ Հայաստանում չպիտի՛ լինի ստվերային տնտեսություն և վերջ»։
Նմանատիպ նյութեր
2286 դիտում
11:26 11-04-2014
Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունելուց հետո Ահմեդ Դավութօղլուն շտապել է զանգահարել Ջոն Քերրիին
Այս բաժնից
856 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
880 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»