211652_close_icon
views-count1257 դիտում article-date 10:25 15-08-2019

ՏԿԵՆ-ը հերքում է նախարարության աշխատակցի տարեդարձի կապակցությամբ ծաղրածու հրավիրելու մասին լուրը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքել է նախարարության աշխատակցի տարեդարձի կապակցությամբ կրկեսային միջոցառումներ կազմակերպելու և ծաղրածու հրավիրելու վերաբերյալ տեղեկատվությունը: Նախարարությունը հերքում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, արձագանքելով «Հրապարակ» օրաթերթի 2019թ. օգոստոսի 15-ի N142 (2665) համարում տեղ գտած «Նախկինների քյաբաբ-խորոված փարթիներին փոխարինելու են եկել ծաղրածու-շոուները» հրապարակմանը, հայտնում է, որ նախարարության աշխատակցի տարեդարձի կապակցությամբ կրկեսային միջոցառումներ կազմակերպելու և ծաղրածու հրավիրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Աշխատանքային օրվա ընդմիջման ժամին նախարարության աշխատակիցը, այո, ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքներ ստացել է գործընկերներից, ինչը բնավ պարսավելի երևույթ չէ և տեղեկատվական առիթ չի հանդիսանում։ Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մոտ երեք ամիս է, ինչ վերակազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության»։

Նմանատիպ նյութեր