4509 դիտում
10:08 31-08-2019
Ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմեկնեց Լեհաստան. հայտնի է պատճառը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լեհաստան չմեկնելու և այնտեղ սեպտեմբերի 3-5-ը կազմակերպվող տնտեսական համաժողովին չմասնակցելու որոշումը որևէ կապ չունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Լեհաստան չմեկնելու որոշումների հետ:
Ըստ դիվանագիտական մեր աղբյուրի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է հանդիպում Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ, սակայն լեհական կողմը նպատակահարմար չի համարել նման հանդիպման կազմակերպումը, նկատի ունենալով, որ փետրվարին Լեհաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, և հեռացող նախագահի հետ իմաստ չունի երկարաժամկետ օրակարգ քննարկելը:
Հիշեցնենք, որ Բրոնիսլավ Կոմարովսկին նախապես հայտարարել էր, որ տարածաշրջանային այցի շրջանակներում պետք է այցելի Հայաստան և Ադրբեջան, սակայն Հայաստան այցը չեղարկվեց, ԼՀ նախագահը այցելեց միայն Ադրբեջան, որտեղ մեզ համար խիստ մտահոգիչ հայտարարություններ արեց: Չի բացառվում, որ վարչապետ Փաշինյանը մտադիր էր ԼՀ նախագահին հանդիպել քննարկելու նաև Լեհաստանի դիրքորոշումը Արցախի հարցում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2135 դիտում
09:13 23-01-2020
Ինչո՞ւ Փաշինյանը չմեկնեց Դավոս. «Փաստ»
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1111 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
760 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»