211652_close_icon
views-count2645 դիտում article-date 17:18 01-09-2019

Վաշինգտոնը կոչ է անում Մադուրոյին հեռանալ եւ Վենեսուելային զարգանալու հնարավորություն տալ

Վենեսուելայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «պատրաստ է փոփոխությունների Վենեսուելայում», գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5063628.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Աբրամսի խոսքով, ինքն իրեն շրջափակման մեջ դրած երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կամավոր հեռացումը երկրի զարգացման կարեւորագույն բաղադրիչն է, որը դուռ կբացի դեպի ազատ ընտրություններ եւ ժողովրդավարություն: ԱՄՆ-ի ներկայացիչն ընդգծում է՝ Մադուրոյի պաշտոնից հեռացումը ոչ թե պատիժ է կամ՝ վրեժխնդրություն: Մադուրոն, սակայն, դեռեւս չի տվել փոխզիջմանը գնալու եւ իշխանությունից կամավոր հեռանալու որեւէ ազդանշան: Մինչդեռ, Միացյալ Նահանգները մեղադրանք է ներկայացրել Վենեսուելայի նախկին փոխնախագահ Էլ Այսամիին հատկապես խոշոր չափերի թմրանյութի վաճառքով զբաղվելու համար: Կոկաինի բազմաթիվ տոննաներ Այսամիի ղեկավարությամբ Վենեսուելայի ռազմաբազաներից տեղափոխվել են Մեքսիկա, այնուհետեւ՝ Միացյալ Նահանգներ: Էլ Այսամին, ով ունի սիրիական արմատներ, սերտ հարաբերություններ է պահպանում Հեզբոլլա ահաբեկչական խմբավորման հետ: Ինքը՝ Մադուրոն հեռուստաեթերում պաշտպանել է իր նախկին փոխնախագահին, հայտարարելով, որ իր նախկին փոխնախագահը հետապնդման է ենթարկվում «ռասիստների կողմից»: Ավելի քան 50 երկրներ հրաժարվում են ճանաչել Մադուրոյի նախագահությունը եւ փոխարենը ճանաչում որպես երկրի նախագահ ընդդիմության առաջնորդ Հուան Գուայդոյին:

Նմանատիպ նյութեր