2217 դիտում
22:04 11-09-2019
Բերման ենթարկվեցին Շինարարների և Առաքելյան փողոցների խաչմերուկից
Սեպտեմբերի 10-ին, ժամը 08.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևանի Շինարարների և Առաքելյան փողոցների խաչմերուկից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով բաժին բերման են ենթարկել Գյումրու բնակիչ 23-ամյա և Երևանի բնակիչ 25-ամյա երկու երիտասարդի:
Գյումրեցի երիտասարդը բաժնում ներկայացրել է 1.15 գ դեղնականաչավուն զանգված: Ըստ նրա հայտարարության՝ այն թմրանյութ է, պատկանում է իրեն՝ անձնական օգտագործման համար, և որ այն քաղել է սեպտեմբերի 6-ին Գյումրի-Երևան ճանապարհի հարակից դաշտից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1889 դիտում
15:48 26-12-2018
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկում
Այս բաժնից
880 դիտում
20:20 29-01-2025
«Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկը» համարվել է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած. ԿԲ
910 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել