3829 դիտում
22:36 13-09-2019
«Աստված տա, որ չլինի, բայց երկրաշարժն ամեն ինչ կապացուցի, ես ճշմարի՞տ էի, թե ոչ». Միքայել Մելքումյան. armtimes.com
Երեւան քաղաքում շենքերի ճնշող մեծամասնությունը սեյսմակայունության բարձրացման կարիք ունեն: Նորակառույց շենքերը բոլորովին հուսալի չեն, քանի որ հիմնականում կառուցվել են նախորդ ռեժիմի ժամանակ, երբ ծաղկում էր կաշառակերությունը: Այս մասին հայտնեց Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանը, փոխանցում է [url=https://armtimes.com/hy/article/169401?fbclid=IwAR07MxOVSqjMb3bha9txrnDmVIFtOZzEbtqsgGe2Igy74SclH1oXQwkCrXE]armtimes.com[/url]-ը։
«Մենք ունեինք բազմաթիվ նախագծային կազմակերպություններ, որոնք գումարը տալիս էին եւ ստանում լիցենզիա»:
Օրեր առաջ Շիրակի մարզի Բավրա գյուղի մոտակայքում 6-ից 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը առիթ էր եւս մեկ անգամ՝ սեյսմակայուն շենքեր կառուցելու եւ կառույցներն ամրացնելու մասին մտածելու:
Միքայել Մելքումյանի խոսքով՝ երկրաշարժը կանխագուշակել պետք չէ, քանի որ անհնար է, պետք է ուղղակի զբաղվել սեյսմակայուն շինարարությամբ:
«Պետք է լավ կառուցել ու չվախենալ երկրաշարժից»:
Միքայել Մելքումյանը սեյսմամեկուսացման ստեղծման ու զարգացման իր ծրագիրն առաջարկեց, որով հնարավոր կլինի՝ նոր շենքերն ապահով կառուցել, իսկ արդեն գոյություն ունեցողներն ամրացնել: Այն ենթադրում է շենքի անջատումն իր հիմնական մասից եւ դրանց միջեւ շերտավոր ռետինամետաղական հենարանների տեղադրումը: Երկրաշարժի ժամանակ էներգիան կլանվում է եւ չի թափանցում շենք:
«Այդ կառույցները 30-ից 40 տոկոսով ավելի մատչելի են, քան սովորական շենքերը: Երբ չկա դեֆորմացում, ապա լրացուցիչ ամրանի կարիք չկա»:
Պրոֆեսորի խոսքով՝ սովորական կառույցները երկրաշարժի ժամանակ սկսում են դեֆորմացվել, իսկ այս շենքերը՝ ոչ, ճաքեր չեն ստանում, չեն փլվում, համաշխարհային փորձն է ցույց տալիս:
Ամբողջությամբ կարդացեք [url=https://armtimes.com/hy/article/169401?fbclid=IwAR07MxOVSqjMb3bha9txrnDmVIFtOZzEbtqsgGe2Igy74SclH1oXQwkCrXE]սկզբնաղբյուրում[/url]։
Նմանատիպ նյութեր
2078 դիտում
18:47 10-10-2014
Ուզում են, որ Հայաստանում 500-600 հազար մարդ մնա. Միքայել Մելքումյան
1783 դիտում
15:42 09-03-2016
Իմ անունից կարող եմ հայտնել, որ ես ԲՀԿ-ից դուրս չեմ գալու. Միքայել Մելքումյան
Այս բաժնից
622 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
829 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել
1309 դիտում
14:21 26-10-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի