211652_close_icon
views-count29663 դիտում article-date 19:46 15-09-2019

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. ամուսիններն ու նրանց երեխան տեղափոխվել են հիվանդանոց. վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, փրկարարներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտա-Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 35 ՍA 041 համարանիշի և Mercedes մակնիշի 10 AM 606 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են. 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1-ը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Արամ Սուքիասյանն ու Արսեն Մինասյանը: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները ընտանիք են. մայրն ու հայրը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ երեխան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր