211652_close_icon
views-count55055 դիտում article-date 13:30 22-09-2019

Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի անձնակազմի 7 անդամներին բնակարաններ են նվիրել

Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի անձնակազմը բնակարններ է ստացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ բնակարանների բանալիները հանձնել է Սվերդլովի շրջանի ղեկավար ՌԴ Եվգենի Կույբիշևը: Նա, մասնավորապես, նշել է, որ անձնակազմի 7 անդամների համար 1 սենյականոց բնակարանները օգնել են ձեռք բերել տեղի գործարարները: Բնակարանները գտնվում են Եկատերինբուրգ քաղաքի նորակառույց շենքերից մեկում՝ նույն մուտքի տարբեր հարկերում: Բնակարանները արդեն վերանորոգված են և կահավորված, նշում է աղբյուրը: [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/15/1132660/]Ավելի վաղ [/url]հայտնել էինք, որ Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած «Ուրալյան աղիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավի օդաչու Դամիր Յուսուպովը հայտարարել էր, որ իրեն հերոս չի համարում, քանի որ կատարել է իր պարտքը: «Շատերն ասում են, որ հերոս եմ, սակայն հերոս ինձ չեմ համարում, ճիշտն ասած, որևէ կերպ չեմ զգում, քանի որ կատարել եմ իմ պարտքը, որը պետք է անեի, փրկել եմ ինքնաթիռը, ուղևորներին, անձնակազմը: Կարծում եմ, որ դա միակ որոշումն էր: Ես ինձ հերոս չեմ համարում»,- «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Յուսուպովը: «Իհարկե, ծրագրում եմ շարունակել թռիչքները, պարզապես ներկա դրությամբ դժվար է նշել ավիավթարի որևէ պատճառ»,- ասել է նա: Յուսուպովը շնորհակալություն է հայտնել անձնակազմին, ուղևորներին, երկրորդ օդաչուին և ինքնաթիռին:

Նմանատիպ նյութեր