2341 դիտում
17:13 22-09-2019
Նիկոլենք թուլացնում են հայ զինվորի թիկունքը, սրանք մեր ներքին թշնամիներն են. Մենուա Հարությունյան
Սերժ Սարգսյանն ա մեղավոր, որ Նիկոլի կողմից սահմանադրական կարգը տապալելուց ու իշխանությունը բռնազավթելուց հետո ԱԽՔ քարտուղարի աշխատասենյակում հայտնված սորոսականը բառիս բուն իմաստով դուրս ա տալիս Սերժ Սարգսյանի հասցեին, քանզի նման գրանտակերներին , ովքեր տարիներ շարունակ օտար պետություններից փող ստանալով ու լափելով կարողացել են ազատ ֆրֆռալ, դեռ մի բան էլ նախապատրաստել մեր պետությունը ներսից գրավելու ծրագիր ու հարմար պահին գրավել մեր պետության իշխանությունը…
Սրանց նման ներքին թշնամիներին Սերժ Սարգսյանը իր իշխանության տարիներին պետք է հռչակեր պետության ներքին թշնամիներ ու ցմահ փակեր խցերում , որ էսօր մեծ-մեծ ու ապազգային, հակապետական մտքեր դուրս չտային, բայց ոչինչ ապագայում , շատ մոտ ապագայում մենք՝ Հայաստանի պետական մտածողությամբ օժտված և Հայաստանի ինքնիշխանությամբ ապրող քաղաքացիներս կուղղենք Սերժ Սարգսյանի սխալը…
Պետք է օր առաջ ազատագրել ներքին թշնամու կողմից բռնազավթված իշխանությունն ու վերականգնել մեր պետության սահմանադրական կարգն ու ժողովրդավարական դեմքը…
Նիկոլենք թուլացնում են սահմանին կանգնած և սեփական կյանքով Հայաստանը արտաքին թշնամուց պաշտպանող հայ զինվորի թիկունքը, քանզի սրանք էլ մեր ներքին թշնամիներն են…
Էս օտարերկրյա գործակալները օգտվեցին Սերժ Սարգսյանի ժողովրդավարական ընկալումներից ու կարողացան իրենց օտար տերերի դավադիր ծրագրերը կյանքի կոչել մեզանում, բայց արդեն սթափվել ենք ու կանգնեցնելու ենք էս հակապետական դավաճաններին , պատժելու ենք մեր պետությունը ներսից քանդողներին , դրանց անունները մեր պատմության մեջ մնալու են , որպես պետական դավաճանների ու թշնամիների վառ օրինակներ…
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
823 դիտում
15:12 22-06-2020
Բոլորին պարզ ա, որ Նիկոլենք բռնազավթում են Սահմանադրական դատարանը. Մենուա Հարությունյան
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»