211652_close_icon
views-count826 դիտում article-date 15:12 22-06-2020

Բոլորին պարզ ա, որ Նիկոլենք բռնազավթում են Սահմանադրական դատարանը. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թե բա Նիկոլենք բռնազավթում են Սահմանադրական դատարանը... Բոլորին պարզ ա, որ Նիկոլենք բռնազավթում են Սահմանադրական դատարանը՝ հերթական անգամ տապալելով Հայաստանի սահմանադրական կարգը, ու դա Նիկոլը անում ա առանց թաքցնելու ու պարզ... Հիմա կամ մեր ժողովրդի խելացի, պետական մտածողություն և վերլուծելու կարողություն ունեցող հատվածը դուրս ա գալիս փողոց, ազատագրում ա բռնազավթած իշխանությունն ու վերականգնում ա մեր պետության սահմանադրական կարգը կամ մնացած խոսակցությունները անիմաստ ժամանակի վատնում ա... Նիկոլը պարզ հայտարարաել ա, քանի իշխանության եմ, ինչ ցանկանամ անելու եմ, չեք ուզում եք՝ հեռացրեք ինձ իշխանությունից... Այլևս խոսելով չենք կարող պաշտպանել Հայաստանի 3-րդ Հանրապետությունը ներքին թշնամուց, պետք է կյանքի գնով պաշտպանել այն ներքին թշնամուց, ինչպես դա ամեն Աստծո օր անում են սահմանին կանգնած մեր տղերքը՝ Հայաստանը արտաքին թշնամուց պաշտպանելով...»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր