Ուսապարկից կատարված գողությունը բացահայտվեց
Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.30-ին, 68-ամյա մի կին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը Հյուսիսային պողոտայից մինչև Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում իր ուսապարկից գողացել են բջջային հեռախոս:
Հաղորդումից երկու ժամ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել մայրաքաղաքի Դրոյի փողոցի բնակիչ 43-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]