211652_close_icon
views-count11617 դիտում article-date 19:04 18-10-2019

Թրամփին խորհրդականներն առաջարկել են Թուրքիային սպառնալ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան առաջարկել են մի քանի տարբերակ, թե ինչ միջոցներով կարող է վերջինս իրագործել զորքերը Սիրիայից հետ քաշելու իր մտադրությունը՝ առանց թույլ տալու, որ Թուրքիան ներխուժի Սիրիա: ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի անանուն մի պաշտոնյա ամերիկյան «Newsweek» պարբերականին հայտնել է, որ առաջարկել է Թրամփին՝ Թուրքիային սպառնալ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ: Նշենք, որ ԱՄՆ 50 նահանգներից 49-ը, բացառությամբ Միսիսիպիի, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին թուրքական բանակը ներխուժել է Սիրիայի հյուսիս-արևելք և ռազմական գործողություններ ծավալել։ Միջազգային հանրության բազմաթիվ ճնշումներից և Անկարա մեկնած ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններից հետո հոկտեմբերի 17-ին ձեռք է բերվել համաձայնություն՝ 120 ժամով դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում: Վաշինգտոնը և Անկարան պայմանավորվել էին արաբական երկրի հետ սահմանում անվտանգության գոտու ստեղծման շուրջ:

Նմանատիպ նյութեր