1998 դիտում
10:08 28-10-2019
Նոր սպանդանոցներ կկառուցվեն հանրապետության բոլոր մարզերում. ՍԱՏՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել սպանդանոցներ արդեն կառուցող և կառուցման հայտ ու նախագիծ ներկայացրած 25 տնտեսավարողներ հանրապետության բոլոր մարզերից: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ողջունել է նրանց պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը՝ վստահեցնելով, որ ՍԱՏՄՆ-ն պատրաստ է տրամադրել համապատասխան խորհրդատվական աջակցություն սպանդանոցների կառուցման աշխատանքներն ավարտելու և շահագործման հանձնելու համար:
Հիշեցնելով, որ 2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար, ՍԱՏՄ ղեկավարը շեշտել է, որ սպանդնոցային ծագման մսեղիքով սպառողներին ապահովելու համար ներդրվելու են առավելագույն ջանքեր:
Տնտեսվարողները խոսել են սարքավորումների ձեռքբերման, տարածքների կառուցապատման, սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև ֆինանսական ներդրումների հետ կապված խնդիրների մասին: Նրանք նշել են, որ իրենց համար կարևոր է աշխատակիցների վերապատրաստման հարցը:
Տեսչական մարմնի պատասխանատուները պարտավորվել են ոչ միայն տրամադրել սպանդանոցներին ներկայացվող պահանջները, այլև, ՍԱՏՄ մասնագետների մասնակցությամբ, անցկացնել դասընթացներ մսի սպանդանոցային ծագումը վկայող էլեկտրոնային անասնաբուժական ձևաթուղթ տրամադրելու կարգի մասին, ներգրավել միջազգային փորձագետներ՝ սպանդանոցների աշխատակիցների վերապատրաստման համար: Մասնագետները ներկայացրել են նաև սպանդանոցների կառուցման մի քանի տարբերակներ և նվազագույն ծախսերով միջազգային պահանջներին համապատասխանող սպանդանոց հիմնելու հնարավորությունները:
Կենդանական ծագման սննդամթերքն ունի բարձր ռիսկ և, շղթայի բոլոր փուլերում վերահսկողությունն ուժեղացնելով, այդ թվում և՝ սպանդանոցների նկատմամբ, Տեսչական մարմինը նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով՝ զերծ պահելով հնարավոր հիվանդություններից:
http://snund.am/%d5%b6%d5%b8%d6%80-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%81%d5%b6%d5%a5%d6%80-%d5%af%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d6%81%d5%be%d5%a5%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf/
[b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2954 դիտում
19:52 12-03-2020
Գառան մորթի կետերի փոխարեն կկառուցվեն փոքր սպանդանոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
8217 դիտում
22:36 23-06-2017
Քննարկվել է նոր սպանդանոցներ ստեղծելու հնարավորությունը
4129 դիտում
13:37 07-05-2020
Աղետի գոտու 3 մարզերում 229 ընտանիքի համար բնակելի տներ կկառուցվեն
Այս բաժնից
457 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
607 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
493 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը