3969 դիտում
19:47 29-10-2019
Միացանք վիրավոր զինվորների՝ «Հայկական Տիեզերք» գորգի գործման աշխատանքներին․ Նիկոլ Փաշինյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը միացել են վիրավոր զինվորների՝ «Հայկական Տիեզերք» անվանակոչված գորգի գործման աշխատանքներին: Վարչապետը և տիկին Հակոբյանը նախ հանդիպել են զինծառայության ընթացքում վիրավորված «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորներին՝ հետաքրքրվել նրանց վերականագնման ընթացքից և մաղթել առողջություն:
«Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնի նախաձեռնությամբ զինվորի տան հերոսները գործել են գեղեցիկ հայկական գորգ, որն անվանվել է «Հայկական Տիեզերք»։ Գորգի գործման աշխատանքներին են միացել Տիգրան Մանսուրյանը, Ջիվան Գասպարյանը, հայկական ջազի լեգենդ Մալխասը, «Ավորա»-ի մրցանակակիր Թոմ Քաթինան և այլք։
Գորգը պետք է պատրաստ լինի մինչ նոյեմբերի 1-ը։ ԱՄՆ-ի Հայ համայնքը հնարավորություն է ունենալու աճուրդով գնել գորգը։ Աճուրդը և գալա ընթրիքը տեղի է ունենալու նոյեմբերի 3-ին՝ ժամը 17:30-ին, Կալիֆորնիայի The Glendale Hilton հյուրանոցում: Ամբողջ հասույթն ուղղվելու է Զինվորի տան Հերոսների սրճարանի և ուսումնական կենտրոնի կառուցմանը։
Աճուրդից հետո էլ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում «Մեգերյան կարպետ» ընկերության աջակցությամբ գործելու է գորգագործության կենտրոնը։ Վարպետները կշարունակեն բուժում ստացող տղաներին սովորեցնել գորգ գործել՝ ոմանք ձեռքերը կմարզեն, մյուսներն էլ հնարավոր է վարպետանան ու սկսեն գումար վաստակել։
Վարչապետը նաև ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13297 դիտում
18:40 18-08-2018
Արայիկ Հարությունյան. Մենք միացանք այդ հանրահավաքին, որովհետև պետք է միասնական լինել կարևորագույն հարցերի շուրջ
1344 դիտում
12:27 26-05-2022
Տիեզերք դուրս բերվեց Հայաստանի առաջին արբանյակը. Փաշինյան
Այս բաժնից
595 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
604 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր