4398 դիտում
22:28 04-11-2019
Փաշինյանի բոբիկ, մակերեսային գնահատականները հայ ժողովրդի, հայ եկեղեցու պատմությանը դավաճանական ակտ էր. Սամվել Ֆարմանյան
Հասարակական, քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/farmanyan.samvel/posts/10219228748686621]էջում[/url] գրառում է արել, որում անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Զրույց քաղաքացու հետ. հայ ժողովրդի միասնական պատմության մասին» վերտառությամբ այսօրվա ուղիղ եթերին։ Սամվել Ֆարմանյանը նշելում է, որ Նիկոլ Փաշինյանի բոբիկ, մակերեսային գնահատականները հայ ժողովրդի, հայ եկեղեցու պատմությանը և հայ գրականությանը դավաճանական ակտ էր՝ ընդդեմ հայ ժողովրդի։ Գրառման մեջ ասվում է.
«Նիկոլ Փաշինյանի բոբիկ, մակերեսային ու ցանցառ գնահատականները հայ ժողովրդի և հայ եկեղեցու պատմության, հայոց լեզվի ու հայ գրականության վերաբերյալ, ոչ ավել ու ոչ պակաս, դավաճանական ակտ էր ընդդեմ հայ ժողովրդի:
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու կողմից նման ելույթն իր նախադեպը չունեցող ու չմոռացվող սև խարան էր մեր ժողովրդի ճակատին:
Կրթության ոլորտի բազմաշերտ խնդիրներն ու կրթության մրցունակությունը բերել հանգեցնել հայ եկեղեցու ու հայոց պատմության, հայոց լեզվի ու հայ գրականության առարկաներին, դասագրքերին ու դրանց բովանդակությանը, ու սեփական ցանցառությունը կամ հնարավոր այլ «նպատակադրումները» փաթեթավորել «ազատության» ու «սակավամտության դեմ պայքարի» քողածածկույթով` մեջքից դարանակալ հարված էր մեր հավաքական ինքնությանը, մեր անցյալին, մեր ներկային ու մեր ապագային:
Հիմա էլ լու՞ռ եք, հոգևոր հայրե՛ր, որ կոչված եք ուղղորդելու ու առաջնորդելու ձեր հոտը, երբ այն վտանգված է: Հիմա էլ լու՞ռ եք, պատմաբաննե՛ր, լեզվաբաննե՛ր ու գրականագետնե՛ր, որ կոչված եք սերնդեսերունդ փոխանցելու մեր ինքնության այդ սուրբ բանալիները, ինչպես ձեզանից առաջ տասնյակ սերունդներ դժվարությամբ, բայց պատվով արել են անգամ, երբ նվաճված ենք եղել օտարի կողմից:
Հիմա էլ լու՞ռ ես, հա՛յ, երբ քո իսկ սառած հայացքի ներքո քո իսկ սուրբ տաճարների սյուներն են քանդվում:
Արթնացի՛ր, Հայաստան: Վաղը կարող է ուշ լինել»:
Նմանատիպ նյութեր
1278 դիտում
15:52 06-07-2021
Հաշմանդամության կարգավիճակի որոշումները մակերեսային են, իսկ բողոքարկման մեխանիզմները՝ անարդյունավետ․ ՄԻՊ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»